Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետը մեկնել է Մոսկվա

Որոշումը կայացվել է ԱՊՀ ՊՆԽ հերթական նիստում

img

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ - վարչության պետ, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին (ՊՆԽ) առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի անդամ, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Ա.Վարդանյանը մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Համաձայն աղբյուրի՝ Վարդանյանը Մոսկվայում է՝ մասնակցելու այնտեղ հունվարի 20-ից 24-ը անցկացվող պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի 2019թ. ֆինանսական և տնտեսական գործունեության տեսչական հանձնաժողովի աշխատանքներին:

Ինչպես նշում է աղբյուրը, որոշումը կայացվել է ԱՊՀ ՊՆԽ 2019թ. հերթական նիստում։

Թեգեր: ՀՕՊ, Պաշտպանության նախարարություն