Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել հարակից ձորակը․ ուղևորների վիճակը կայուն է

img

Հունվարի 21-ին, ժամը 01:31-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան  (վարորդ՝ Արմեն Ս., ծնված 1990 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել հարակից ձորակը (մոտ 10 մ): Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Թեգեր: ՃՏՊ, Ավտոմեքենան Շրջվել Է