Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները

«Հրապարակ». Հայկ Մարությանը ձեռ ու ոտ ընկած փող է ճարում․ կդիմեն անգամ Լֆիկին

img

1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ հիմա էլ Լիլիթ Մակունցն է խմբագրում ասածները։
Սուպերվարչապետական համակարգը փոփոխության ենթարկվելո՞ւ է, ինչպես ժամանակին պահանջում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը․ հարցին Լիլիթ Մակունցը պատասխանել է․ «Վարչապետը սուպերվարչապետական համակարգ ասելով՝ նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձևավորվող ՏԻՄ իշխանությունները: Մենք այսօր նման բան չունենք»։ Ճեպազրույցից 1 ժամ անց Մակունցը Ֆեյսբուքում խմբագրել է իր խոսքը, թեևւս վերևից հորդորել են ամեն անհեթեթություն չվերագրել վարչապետին, և նա հստակեցրել է «իր պատկերացումները» Սուպերվարչապետական համակարգի մասին։

2․«Հրապարակ» թերթը գրում է, որ
«Հայկ Մարությանին հանձնարարել են մինչև ամառ արդյունք ցույց տալ՝ տրանսպորտի հարցով, որ քաղաքի երթևեկությունը ողբերգականից գոնե անմխիթարի փոխվի»,- ասել է թերթին քաղաքապետարանի աղբյուրը: Բանն այն է, որ 450 «մահվան գազելներն» առաջիկայում դուրս են գրվելու, և իշխանությունը չի ուզում նոր սոցիալական «բունտ» ծագի` տրանսպորտի, ուղևորների կուտակումների պատճառով, ուստի քաղաքապետը, ձեռ ու ոտ ընկած, վարկային կազմակերպություններից փող է ճարում, որ 100 ավտոբուս առնի, մտցնի գիծ։ 

3․«Հրապարակ» թերթը գրում է, որ
Նոր Հայաստանի նոր իշխանությունները յոթ մղոնանոց քայլերով են հաջողություններ արձանագրում: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը («դիջեյ») Երևանի Տերյան փողոցում, «Ցիտադելի» շենքում վերաբացել է նախկինում գործող իր ակումբը՝ «Ֆերմատան», որը հեղափոխությունից հետո վերազինվել է, շատ թանկ տեխնիկա է բերվել, միայն ձայնային «սաունդը» մոտ 50 հազար դոլար արժե և բերվել է Մեծ Բրիտանիայից: «Նյու-կլուբում» Ամանորի օրերին ՀԴՄ կտրոն չեն տվել, հարցին` ինչո՞ւ, պատասխանել են` հանրապետությունում ՀԴՄ-ի թուղթ չկա:

4․«Հրապարակ» թերթը գրում է, որ  նախկին քննիչ, «Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատոմյանը, իր փորձից ելնելով, խնդրահարույց է համարում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվան հետ կապված որոշ դրվագներ։ Թե ով կարող է ԱԱԾ նախկին տնօրենին հասցնել ինքնասպանության, պատգամավորը չի կարող ասել, փոխարենը բացառում է, որ իշխանությունների կողմից նա երբևէ ճնշումների է ենթարկվել, կամ ստեղծված մթնոլորտն է հոգեբանական ազդեցություն ունեցել նրա վրա։

5․ «168 ժամը» գրում է, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային «բարեփոխումների» շարքում է նաև եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցումը:
Համաձայն այդ փոփոխության՝ այսուհետ, անկախ աշխատավարձի չափից` կլինի բարձր, թե ցածր, բոլորը վճարելու են համահարթ՝ 23% եկամտահարկ: Այս փոփոխությունն իր վրա, իհարկե, չի զգա վարձու աշխատողների 65%-ը, այսինքն՝ մոտ 390.000 մարդ, քանզի մինչ այդ էլ մինչև 150.000 դրամ ամսական աշխատավարձ ստացողները 2019թ.-ին վճարում էին իրենց աշխատավարձի 23%-ը:
Ստացվում է Կառավարության կողմից ուժի մեջ դրված հարկային «բարեփոխումներն» ավելի շատ նման են արջի ծառայության. մի կողմից՝ չեն գանձում, իսկ մյուս կողմից՝ ստեղծում են ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման համար նպաստավոր պայմաններ:

6․ «Փաստ» թերթը գրում է․ 
Անասնաբույծների ու մսավաճառների բողոքի ակցիան երեկ ավելի մեծաքանակ էր, ու չնայած 88-ի՝ «Լենին, պարտիա, Գորբաչով» կոչերի հանգվույն դեռ հնչում են «դուխով» կոչեր, այդուամենայնիվ, բողոքողների հռետորաբանությունը գնալով կոշտանում է, իսկ բողոքի ալիքը՝ ուժգնանում: Երեկ երկու տարբեր վայրերում նաև ճանապարհ էին փակել: Տարբեր խնդիրների համար: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Նախ՝ այն, որ այս իշխանությունները շարունակում են գործել աչքաչափով. նախ՝ ընդունում են որոշումներ, հետո մտածում դրանց հետևանքների մասին: Եվ ամենակարևորը՝ ակնհայտ է, որ երկրում առկա խնդիրները ոչ միայն լուծում չեն ստանում, այլև գնալով խորանում են։

Թեգեր: Armenia Today, Տպագիր Մամուլ