Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Մսավաճառներն ու անասնապահները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը

Ցուցարարները շարունակում են պահանջել, որ Կառավարությունը վերանայի որոշումը, որով կարող է վաճառվել միայն սպանդանոցային ծագման միսը

img

Մսավաճառներն ու անասնապահները, ովքեր օրեր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց՝  սպասելով  վարչապետի պարզաբանմանը՝ կապված հունվարի 15-ից ուժի մեջ մտած Կառավարության որոշման հետ, որով կարող է վաճառվել միայն սպանդանոցային ծագման միսը, փակել են Երևան-Արարատ և Երևան–Արմավիր ճանապարհները: 

Իրավիճակն առավել լարված էր Արարատի մարզում, որտեղ ցուցարարների հետ հանդիպման էր եկել մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Արարատի մարզպետը կոչ արեց խնդրի կոմպրոմիսային լուծմանը գնալ, քանի որ հարցն այս պահին երկու կողմ ունի՝ մի կողմից մորթը պետք է քաղաքակիրթ ձևով իրականացվի, մյուս կողմից  ժողովուրդն ունի դժգոհություններ։

Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ վարչապետի խորհրդականի հետ շուրջ երկու ժամ այս թեման քննարկվել է և ժամանակ է պետք բարձրաձայնված հարցերի պատասխանները ստանալու համար:

«ԱԺ-ում էլ այսօր՝ ժամը 16-ին քննարկում է լինելու սպանդանոցների հարցի առնչությամբ: Առաջարկում ենք ժամը 18.30-ին, այդ քննարկումներից հետո հանդիպել մարզպետարանի դահլիճում, քննարկենք իրավիճակը»,-ասաց մարզպետը:
Գյուղացիները համաձայնեցին սպասել մինչև ժամը 18.30 և բացեցին ճանապարհը, սակայն նաև նշեցին՝ հարցին լուծում չտալու դեպքում կփակեն օդանավակայանն էլ։

Ինչ վերաբերում է Արմավիր-Երևան մայրուղին, ապա բողոքի ակցիան դեռ շարունակվում է և մայրուղին շարունակում է փակ մնալ։ Վերջին րոպեների տվյալներով՝ անասնապահները ցույց են անում նաև Մխչյանում։

Թեգեր: Բողոքի Ակցիա, Գարիկ Սարգսյան