Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Լենա Նազարյանն անդրադարձել է Ազգային ժողովում տեղի ունեցած վեճին

Ինչքան անելիք ունենք այս մշակույթն արմատախիլ անելու ուղղությամբ՝ օրենքների և ոչ միայն օրենքների միջոցով․ Լենա Նազարյան

img

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փոխխոսնակ Լենա Նազարյանն անդրադարձել է այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովի տեղի ունեցած վեճին։

«Որքան հեգնական է, որ քրեական բարքերի կամ միջավայրի դեմ պայքարի մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորի մանդատ ունեցողները պատկերավոր ներկայացրեցին հենց այդ մշակույթը: Իսկ նրանցից «ամենախիզախը» և «ամենաճիշտը» ասում է՝ մենք ռազբորկա չենք անում. ճնշելու տեղը ստեղ չի, դուրս կա»,- գրել է Լենա Նազարյանը։

ԱԺ փոխխոսնակը նշել է, որ եթե սա Հայաստանի բարձրագույն պետական ատյանի բաց և հանրային քննարկման ժամանակ են ոմանք իրենց թույլ տալիս, ուրեմն ինչեր են կատարվում, օրինակ, փակ հաստատություններում։ 

«Ուրեմն ինչքան անելիք ունենք այս մշակույթն արմատախիլ անելու ուղղությամբ՝ օրենքների և ոչ միայն օրենքների միջոցով»,- գրել է Լենա Նազարյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ տեղի ունեցավ բանավեճ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև:

Ազգային ժողովում ծագած վեճի պատճառով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 4 պատգամավորի՝ Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Արայիկ Աղաբաբյանի և Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կարգապահապական միջոցներ կիրառեց՝ զրկելով նրանց մինչև այս օրվա ավարտը նիստերին դահլիճում ներկա լինելու իրավունքից:

Թեգեր: Լենա Նազարյան