Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին՝ արտերկիր տեղափոխելու միջնորդությունը

ԱԺ նախկին պատգամավորը չի տեղափոխվի Ֆրանսիա՝ բուժման համար

img

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր՝ հունվարի 21-ին, մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին՝ արտերկիր տեղափոխելու միջնորդությունը։

Դատավորը նշեց, որ որևէ փաստարկ ներկայացված չէ, որ Մանվել Գրիգորյանի` ՀՀ–ում բուժում իրականացնելն անհնարին է, ինչի համար էլ մերժեց նրան Ֆրանսիա տեղափոխելու միջնորդությունը։  

Նշենք, որ Մանվել Գրգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօրվա նիստի ժամանակ միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխելու և նրա բուժումն այնտեղ շարունակելու համար։

Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ դատարանին որևէ փաստաթուղթ ներկայացված չէ, որ դրսում ախտորոշման դեպքում հնարավոր է` Գրիգորյանի վիճակը լավանա։ 

Հիշեցնենք, որ հունվարի 15–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Թեգեր: Մանվել Գրիգորյան, Երևանի Ընդհանուր Իրավասության Դատարան