Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Իրանցի պատգամավորն առաջարկել Է Դոնալդ Թրամփի գլխի համար 3 մլն դոլար վճարել

Քերման նահանգը, որի անունից կվճարվի Թրամփի գլխի համար գումարը, ամերիկացիների կողմից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հայրենիքն է

img

Իրանցի պատգամավոր Ահմադ Համզեն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի համար 3 մլն դոլար վճարել։ ISNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարը: 

«Քերման նահանգի բնակչության անունից երեք միլիոն դոլար կվճարենք նրան, ով կսպանի Թրամփին և նրա գլուխը կբերի մեզ»,-հայտարարել է նա խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:

Աղբյուրը հիշեցնում է, որ Քերման նահանգը ամերիկացիների կողմից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հայրենիքն է։ 
Նենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ՝ ԱՄՆ ուղղաթիռների իրականացրած գործողության արդյունքում։

Թեգեր: Իրան, ԱՄՆ, Ղասեմ Սոլեյմանի