Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Հայաստանի կողջունի Պարսից ծոցի երկրների և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը․ Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Emirates News Agency, WAM գործակալությանը

img

Հայաստանը կողջունի Պարսից ծոցի երկրների և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրի ստորագրումը։ Այս մասին Emirates News Agency, WAM գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

Արմեն Սարգսյանը նշել է, որ եթե Պարսից ծոցի երկրներից որևէ մեկը ցանկություն ունի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտի համաձայնագիր ստորագրել, ապա այդ մասին կարող են հայտնել Միությանը կամ Միության մեկ այլ անդամի, որն էլ այդ մասին կփոխանցի Միությանը։

ՀՀ նախագահը նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել են նաև եվրասիական տարածքից դուրս գտնվող երկրներ, օրինակ՝ Սինգապուրը և որոշ երկրներ շահագրգռվածություն են հայտնել լինել Միության գործընկեր։

Խոսելով Միության հետ համագործակցության առավելությունների և Հայաստանում բիզնես հիմնելու առավելությունների մասին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ Միության անդամ երկրների միջև մաքսատուրքեր կամ որևէ լրացուցիչ հարկեր չկան։

«Դուք կարող եք Ձեր ընկերությունը հիմնադրել Հայաստանում և բիզնես ծավալել Ռուսաստանում՝ առանց որևէ խնդրի»,- նշել է ՀՀ նախագահը։

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բացառիկ դիրք է զբաղեցնում Եվրասիայում․ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, մյուս կողմից 2017 թվականին ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։

«Մենք գտնվում ենք յուրահատուկ վայրում, կարող ենք հանդես գալ որպես կամուրջ ԵՄ-ի և Եվրասիայի միջև»,- նշել է Արմեն Սարգսյանը։

ՀՀ նախագահը, եզրափակելով իր խոսքը, նշել է, որ Հայաստանը Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունները զարգացնում է բազմաթիվ ուղղություններով, հատկապես գիտատեխնիկական ոլորտում:

 

Թեգեր: Հայաստան, ԵԱՏՄ, Պարսից Ծոց, Արմեն Սարգսյան, Emirates News Agency