Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ

Դատարանը մերժեց Թավադյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանի ներկայացրած բողոքը

img

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու Թավադյանի պաշտպանական թիմի բողոքը։ 

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկել էր «5-րդ ալիքի» սեփականատիրոջ խափանման միջոցը։

Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դատարանի որոշումը կանխատեսելի էր, և նրանք դատարանի որոշումը բողոքարկելու են վճռաբեկ դատարանում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:

Թեգեր: Արմեն Թավադյան