Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է զինված ուժերի հետ համագործակցող մատակարար ընկերությունների ներկայացուցիչներին

Արտակ Դավթյանը մատակարարներին հիշեցրել է, որ բոլոր ապրանքատեսակները անցնելու են լաբորատոր փորձաքննություն, և ընդունվելու է միայն բարձրորակ արտադրանքը

img

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 21-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է զինված ուժերի հետ համագործակցող մատակարար ընկերությունների ու անհատ ձեռներեցների հետ: Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել ՀՀ ՊՆ-ի կայքում։

Հանդիպման ժամանակ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդգծել է, որ զինված ուժերի բնականոն աշխատանքի մասն է կազմում նաև ԶՈւ կարիքների համար ձեռք բերվող ապրանքների որակյալ և ժամանակին  մատակարարումը:

ԶՈւ գլխավոր շտաբի պետը շեշտել է, որ ամեն ինչ արվում է, որ նախկինում մատակարարման առումով եղած թերությունները վերացվեն։

Խնդիրներից խուսափելու համար գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հորդորել է մատակարար ընկերությունների ղեկավարներին խստորեն հետևել մատակարարվող ապրանքների տեխնիկական բնութագրերին և պահպանել մատակարարման ժամանակացույցը:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը նաև հիշեցրել է, որ մատակարարվող բոլոր ապրանքատեսակները անցնելու են լաբորատոր փորձաքննություն, և ընդունվելու է միայն բարձրորակ արտադրանքը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյան նշել է, որ զինված ուժերի ղեկավարությունն առաջնահերթությունը տալիս է հայրենական արտադրողին և ցանկանում է, որ գնումները կատարվեն տեղական արտադրողից։

Թեգեր: ՀՀ ԶՈՒ, Մատակարարներ