Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը

Քննարկվել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային վերջին զարգացումները

img

Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Նիստի ընթացքում քննարկվել են Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային վերջին զարգացումները: 

Շավարշ Քոչարյանը նշել է, որ Իրանում կատարվող իրադարձություններին Հայաստանն ուշադրությամբ հետևել է և տեղեկացրել, որ այդ օրերին նախարարությունն ու դեսպանատներն աշխատել են շուրջօրյա` հասկանալով, որ ցանկացած զարգացում լուրջ հետևանքներ կարող է ունենալ նաև մեր երկրի համար:

Շավարշ Քոչարյանը պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող հարցերի,  որից հետո քննարկումը շարունակվել է դռնփակ ձևաչափով:

Թեգեր: ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական Ինտեգրման Հարցերի Մշտական Հանձնաժողով, Շավարշ Քոչարյան