Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

Քննարկվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ընթացքը

img

Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Տիգրան Ավինյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությումբ և կարևորել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը, իսկ Պաոլո Սպանտիգատին փոխվարչապետին է ներկայացրել ԱԶԲ կողմից հաստատած Երկրի գործընկերության 2019-2023 թթ. ռազմավարությունը և Գործառնությունների 2020-2022թթ ծրագիրը:

Ինչպես նշում է աղբյուրը, Երկրի գործընկերության 2019-2023 թթ. ռազմավարությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի ներառական աճին ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի միջոցով։

Այս համատեքստում, Տիգրան Ավինյանը մատնանշել է մասնավոր հատվածին ԱԶԲ կողմից աջակցության ծավալների ավելացման կարևորությունը:

Քննարկվել են նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ընթացքը և առկա հարցերը, Հայաստանի տրանսպորտի ռազմավարության մշակման և քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացմանը տրամադրվող տեխնիկական աջակցությունը, անդրադարձ է կատարվել Երևանի և մարզային քաղաքների կայուն զարգացման, էներգետիկ ոլորտի, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև մասնավոր հատվածում իրագործվող և նախանշվող ծրագրերին։

Թեգեր: Տիգրան Ավինյան, Ասիական Զարգացման Բանկ