Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը

Հայաստանը դառնում է նորարարական գաղափարների գեներացման երկիր, որն արդեն իսկ սկսել է արտահանել իր գաղափարը Գերմանիա և Ֆրանսիա. Մհեր Գրիգորյան

img

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը, որը զուգահեռաբար տեղի էր ունենում նաև KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման ծրագիրն իրականցվում է Թումոյի և KfW գերմանական զարգացման բանկի համագործակցությամբ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջույնի խոսքում նշել է. «Այսօր ներկա ենք գտնվում մի իրադարձության, որն ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում կարևոր չէ երկրի աշխարհագրական դիրքը կամ բնական ռեսուրսների հարստությունը, կարևոր է մարդկային ներուժը, գաղափարը, միտքը, որը չունի սահման:

Հայաստանը դառնում է նորարարական գաղափարների գեներացման երկիր, որն արդեն իսկ սկսել է արտահանել իր գաղափարը այնպիսի երկրներ ինչպիսիք են՝ Գերմանիան և Ֆրանսիան»,- ասել է փոխնախարարը:

Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով Գերմանիայի հետ կապերին, նշել է. «Գերմանիան միշտ եղել է և կմնա մեզ համար կարևոր գործընկեր, իսկ KfW բանկի հետ համագործակցությունը զգալի ներդրում է երկրում թափանցիկ և ճիշտ գործելակերպ խթանելու համար:

Թումոն ուղղակի նորարարական կենտրոն չէ, այն հարթակ է երեխաների մոտ կաղապարներից դուրս մտածելակերպ ձևավորելու համար: Թումոն տալիս է հնարավորություն ապագայի նպատմամբ ունենալու վստահություն, քանի որ Թումոյի սաները քայլում են համահունչ ժամանակակից միտումներին՝ երբեմն նաև առաջ անցնելով դրանցից:

Հայաստանում ձևավորված նորարարական գաղափարների արտահանման ներուժը բավականին մեծ է, ինչի վկայությունն է նաև այսօրվա միջոցառումը: Աշխարհը պետք է Հայաստանին ընկալի առաջին հերթին որպես մարդկային ռեսուրսներով հարուստ երկիր»,-եզրափակել է փոխնախարարը: 

Թեգեր: Մհեր Գրիգորյան, Թումո, Գերմանիա