Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Իրանում սպանվել է «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի հրամանատարը․ ԶԼՄ

Աբդոլհոսեյն Մոջդները սպանվել է անհայտ զինված մարդկանց կողմից՝ իր տան մոտ

img

Իրանի Խուզեստան նահանգում այսօր՝ հունվարի 22-ին,սպանվել է ժողովրդական աշխարհազորի՝ «Բասիջ»-ի հրամանատար Աբդոլհոսեյն Մոջդները: Այս մասին հայտարարել է Երիտասարդ լրագրողների ակումբ գործալակությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Աբդոլհոսեյն Մոջդները սպանվել է անհայտ զինված մարդկանց կողմից՝ առավոտյան իր տան մոտ։

Տեղի իշխանությունները հաղորդել են, որ հանցագործներին ձերբակալել են միջադեպից անմիջապես հետո՝ մի քանի ժամվա ընթացքում:

«Բասիջ» ժողովրդական աշխարհազորը կամավորների կիսապատերազմական կազմակերպություն է, որի անդամները հսկողություն են իրականացնում օրենքի և կրոնական նորմերի պահպանման նկատմամբ: Աշխարհազորը մտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմի մեջ։ Մոտավոր գնահատականներով՝ «Բասիջ»-ի թիվը հասնում է 3-4 միլիոնի։

Թեգեր: Իրան, «Բասիջ» Ժողովրդական Աշխարհազոր