Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու որոշումը

ԱՄՆ-ի Սենատը Թրամփի իմփիչմենթի գործընթացն արագացված ռեժիմով կանցկացնի

img

ԱՄՆ Սենատը քվեարկությամբ ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթացի անցկացման որոշումը, հայտնում է The New York Times-ը։

Ձայները բաշխվել են խիստ կուսակցական պատկանելիությամբ. 53 հանրապետականներ կողմ են արտահայտվել, 47 դեմոկրատներ՝ դեմ։

Դատավարության ժամկետները և հաջորդականությունը կանոնակարգող նախաձեռնության հեղինակ է դարձել Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մակքոնելը։ Նա հայտարարել է, որ տրամադրված է իմփիչմենթի ընթացակարգի շուտափույթ ավարտին, որը կպսակվի Թրամփի արդարացմամբ։

Ենթադրվում է, որ Սենատում այդ գործընթացը գրեթե կանխորոշված ավարտով կընթանա մոտ երկու շաբաթ: Առաջարկը խիստ քննադատություն է առաջացրել դեմոկրատների կողմից։ 

Ավելի վաղ Թրամփի իմպիչմենտի հարցով մեղադրող կողմը հայտարարել էր, որ նախագահը չարաշահում է իր լիազորությունները։ Մեղադրող կողմի գնահատմամբ՝ Թրամփի գործողությունները սպառնալիքի տակ են դրել ազգային անվտանգությունը, ընտրությունների անձեռնմխելիությունը և ԱՄՆ ժողովրդավարությունը:

Թեգեր: Դոնալդ Թրամփ, Իմպիչմենթ