Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Ժաննա Բարսեղյանը՝ Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու

Ֆրանսահայ բնապահպանը գլխավորում է «կանաչների ցուցակը»՝ Ստրասբուրգի քաղաքապետի ընտրություններում

img

Ֆրանսահայ բնապահպան և քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանը մասնակցում է Ստրասբուրգի քաղաքապետի  ընտրություններին։ Այս մասին հայտնել է Linternaute–ը։ 38-ամյա Ժաննա Բարսեղյանը, ով առաջադրվել է տեղական բնապահպանական կուսակցության կողմից, նախընտրական քարոզարշավի լիդերներից մեկն է և գլխավորում է «կանաչների ցուցակը»։

Ժաննա Բարսեղյանը ծնվել է Փարիզի տարածաշրջանում, սակայն 2002-ին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ ապրում է մինչ օրս։  Այնտեղ նա ուսումնասիրել է ֆրանկո-գերմանական իրավունքը՝ դառնալով բնապահպան իրավաբան։ Որպես էկո-ակտիվիստ՝ Բարսեղյանը մասնակցել է շրջակա միջավայրի պաշտպանության բազմաթիվ նախագծերի։  Դրանցից մեկը դարձել է «կենդանի Ռեյն» նախագիծը, որի նպատակն է Ռեյն էկոհամակարգի վերակենդանացումը։ 
Բարսեղյանը համագործակցում է նաև Հայաստանի հետ՝ իրականացնելով ծրագրեր էկոտուրիզմի, շրջակա միջավայրի պաշտպանության և թափոնների օգտահանման ոլորտներում։

Թեգեր: Ժաննա Բարսեղյան, Ստրասբուրգ