Skip to main content
Աջակցություն 20 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Հրեշին հաղթածը, ինքն է հրեշ դարձել․ «Լուսավոր Հայաստան»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարի կարծիքով՝ ՀՀ խորհրդարանը քաղաքական հասունության չի հասել և հաշվի չի նստում ընդդիմախոսների կարծիքի հետ

img

Խորհրդարանի մեծամասնությունը չի կարողացել քաղաքական հասունության հասնել և ի չիք է դարձնում «այն մարդու քաղաքական ռեսուրսը, ում շնորհիվ հայտնվել է խորհրդարանում»։ Այս մասին այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Նրա խոսքով, քաղաքական մեծամասնությունը պարբերաբար մոռանում է այն մասին, որ խորհրդարանում ներկայացված են երեք քաղաքական ուժեր, որ նրանք բոլորը խորհրդարան են անցել արդար ընտրությունների միջոցով:

«Խորհրդարանում պետք է լինեն տարբեր տեսակետներ, պետք է լինեն բանավեճեր և քննարկումներ։  Քաղաքական հասունության վկայությունն է ընդդիմախոսների կարծիքը լսելու, կոռեկտության շրջանակներից դուրս չգալու ունակությունը։ Բայց, ցավոք, դուք ի չիք եք դարձնում այն մարդու քաղաքական ռեսուրսը, ով ձեզ այստեղ բերեց։  Դուք չեք կարողացել հասնել քաղաքական հասունության և գալ քաղաքական երկխոսության»,- ընդգծեց նա։

Գորգիսյանը նկատեց, որ  երբ խոսվում է այն մասին, որ վերադարձ անցյալին չի լինելու, պետք է հասկանալ, որ խոսքը ոչ թե նախկին պատգամավորներին դահլիճ վերադարձնելու, այլ հին քաղաքական մեթոդներին վերադառնալու մասին է։

«Դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես պահել եք ձեր նախորդները։  Սա վերադարձ է անցյալին, երբ հրեշի նկատմամբ հաղթողը, ինքն է դառնում հրեշ», - հայտարարել է Գորգիսյանը։ 
Մեծամասնության պատասխանը երկար սպասեցնել չտվեց։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփի Դավոյանը նշեց, որ հենց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները չեն ընդունում ընդդիմախոսների կարծիքը, խանգարում են գործընկերների ելույթներին տեղից բղավելով։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր չընդունեց Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած նախագիծը։

Թեգեր: Գևորգ Գորգիսյան, «Լուսավոր Հայաստան», «Իմ քայլը» Խմբակցություն