Skip to main content
Աջակցություն 20 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Գիտական հանրությունը պետք է միանա ԵԱՏՄ զարգացման գործընթացին. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը կարևորել է բուհերում և գիտական կենտրոններում Եվրասիական թեմատիկայի հետազոտությունները, որից կախված է լինելու տնտեսական միության ապագան

img

Կարևոր է, որ գիտական հանրությունը միանա ԵԱՏՄ զարգացմանը նպաստող որոշումների ընդունման գործընթացին։  Այդ մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է գիտափորձագիտական խորհրդի ընթացքում։  
Ինչպես ընդգծել է Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ կոլեգիայի նախագահին կից գիտափորձաքննական խորհրդի ձևաչափի շնորհիվ հանձնաժողովը ինստիտուցիոնալացրել է հարաբերությունները գիտական հանրության հետ:

«Մեզ համար կարևոր է, որ գիտական հանրությունը միանա որոշումների ընդունման գործընթացին, որոնք որոշում են Եվրասիական տնտեսական միության զարգացման հետագա ուղղությունները: Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին», - ասել է նա: Գիտական հանրության գնահատականներն օգնում են աշխատանքի ռազմավարական ուղղությունների մշակմանը և օգնում են ճշգրտել արդեն գործարկված նախագծերի իրականացումը», – նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:

Նա հավելել է, որ մեծ նշանակություն ունեն բուհերում և գիտական կենտրոններում Եվրասիական թեմատիկայի հետազոտությունները, ինչպես նաև այդ օրակարգում տաղանդավոր երիտասարդների ներգրավումը: Շատ առումներով հենց դրանից է կախված լինելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ապագան։ 
«Սկզբունքային նշանակություն ունի հասարակության մեջ ԵԱՏՄ-ի նկատմամբ վստահության մթնոլորտի ստեղծումը, միության նկատմամբ վերաբերմունքը՝ որպես գլոբալ նախագծի», - ասել է Տիգրան Սարգսյանը։

Թեգեր: Եվրասիական Տնտեսական Հանձնաժողով, ԵԱՏՄ, Տիգրան Սարգսյան