Skip to main content
Աջակցություն 20 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու ԼՀԿ-ի նախաձեռնությանը և դրա տապալմանը

Երևանի ավագանու հիմնավորումները ճշգրիտ են և ունեն իրավական հենք․ Նիկոլ Փաշինյան

img

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Երևանին արված նվիրատվությունների հարցով կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկությունը, որը ԱԺ մեծամասնության կողմից մերժվեց։

«Այդ թեմայով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քննարկում է ունեցել, այդ պահին նաև ԱԺ նախագահը համապատասխան հայտարարություն է արել, ինչը արտահայտել է մեր քաղաքական թիմի կամքը, ըստ որի՝ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա օգտվել իրեն ընձեռնված բոլոր հնարավորություններից ու լծակներից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ դրանից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը իրավական վերլուծություն է արել և եկել եզրակացության, որ տվյալ դեպքում քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել, որովհետև Երևանի քաղաքապետարանն ունի իր «խորհրդարանը»՝ ի դեմս ավագանու, և ավագանու գործունեության մասին կանոնակարգում ֆիքսված է ավագանու լիազորությունը՝ ստեղծել քննիչ հանձնաժողով:
«Երբ Երևանի ավագանին ինձ ուղարկել է արված իրավական վերլուծությունը, ես տեղյակ եմ պահել Ազգային ժողովի նախագահին և վերլուծությունն ուղարկել եմ Արդարադատության նախարարություն»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ նախարարությունից վերլուծության արդյունքում իրեն ներկայացրել են տեղեկանք, ըստ որի՝ Երևանի ավագանու հիմնավորումները ճշգրիտ են և ունեն իրավական հենք։

 Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունը նախաձեռնել էր ստորագրահավաք, որպեսզի քննիչ հանձնաժողով ստեղծվեր Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված գույքի, ամանորի ծախսերի և այլ հարցերի վերաբերյալ։ Իշխանական մեծամասնությունը, սակայն, դեմ քվեարկեց և տապալեց նախաձեռնությունը։

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, ԱԺ Քննիչ Հանձնաժողով