Skip to main content
Աջակցություն 20 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Պակիստանը վարչապետը իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին Ղարաբաղի հարցում

Պակիստանի վարչապետն այս մասին Իլհամ Ալիևին հայտնել է Դավոսում կայացած հանդիպման ժամանակ

img

Պակիստանի վարչապետ Իմրան Հանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական 50-րդ համաժողովի (WEF) շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ermenihaber-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Պակիստանի վարչապետը Ղարաբաղի հարցում կրկին իր աջակցությունն է հայտնել Ալիևին:

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին Ղարաբաղի հարցում ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, որ  համաձայնություն է ձեռք բերվել` զարգացնելու երկու երկրների միջև հարաբերությունները:

Նշվում է, որ Ալիևը Պակիստանի վարչապետին հրավիրել է Ադրբեջան:

Թեգեր: Ադրբեջան, Պակիստան, Լեռնային Ղարաբաղ, Իլհամ Ալիև, Իմրան Հան