Skip to main content
Աջակցություն 20 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դատարանը վերադարձրել է Բադասյանի հայցն ընդդեմ Մալյանի

Դատարանը հետ է վերադարձրել ՀՀ Արդարադատության նախարարի հայտը՝ թերի լինելու պատճառով

img

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայցն ընդդեմ «Վետո» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի։ Այս մասին հայտնում է datalex.am։

Դատարանն արձանագրել է, որ հայցվորը հայցադիմումում չի նշել իր ներկայացուցչի անձնագրային տվյալները և չի կցել նրա անձը հաստատող փաստաթղթի պատճենը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 122-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթների խախտում է:

Ըստ աղբյուրի, սա հիմք է ծառայել, որ դատավոր Զարուհի Նախշքարյանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացնի:

Նշենք, որ Բադասյանը Մալյանի դեմ հայցադիմումը ներկայացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 30-ին` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
2018 թվականի ամռանը քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանը բողոքի ակցիա է կազմակերպել «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» գրասենյակի առաջ՝ մեղադրելով Ռուստամ Բադասյանին հասարակության մեջ երկպառակություն մտցելու, վեթթինգի ջատագով լինելու մեջ։

Թեգեր: Ռուստամ Բադասյան, Նարեկ Մալյան