Skip to main content
Աջակցություն 20 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարությունների միջև

Առաջիկայում կլինեն հայ-իտալական բարձրաստիճան երկկողմ փոխայցեր

img

Հունվարի 22-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Իտալական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին տեղեկատվություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։

Հայկական պատվիրակությունը՝  ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի գլխավորությամբ, ընդունել է Իտալիայի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Էլիզաբետա Բելոնիի (Elisabetta Belloni) ղեկավարած պատվիրակությանը։

Կողմերը քննարկել են հայ-իտալական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել երկկողմ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ընթացքը: Անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ.-ի նոյեմբերին Իտալիա կատարած այցին և դրա շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև գալիք բարձրաստիճան փոխայցերին:  

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Խորհրդակցությունների ավարտին Էլիզաբետա Բելոնիին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որի ընթացքում զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների, դրանց շուրջ վերջին զարգացումներին և կողմերի դիրքորոշումներին։

Թեգեր: Հայաստան, Իտալիա, Արտգործնախարարություն