Skip to main content
Աջակցություն 20 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Իրանում հայտարարել են, որ Թեհրանը կարող է դուրս գալ միջուկային գործարքից

Թեհրանը պատրաստ է գնալու վճռական քայլերի՝ ի պատասխան Եվրոպայի քայլերի

img

Թեհրանը պատրաստ է գնալու վճռական քայլերի, այն է` դուրս գալու Գործողությունների համատեղ համապարփակ պլանից, եթե Եվրոպան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ուղարկի Իրանի կողմից միջուկային գործարքի պայմանների խախտման վերաբերյալ գործ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հունվարի 22-ին նման հայտարարություն է արել Իրանի Նախագահի վարչության ղեկավար Մահմուդ Վաեզին:

«Եթե դա տեղի ունենա (գործը գնա ՄԱԿ-ի ԱԽ), ապա մենք կգնանք վճռական քայլերի, այդ թվում և դուրս կգանք միջուկային գործարքից»,-վարչության ղեկավարի խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը:

Վաեզին նաև ընդգծել է, որ տարբեր են հարաբերությունները Վաշինգտոնի հետ և Էր-Ռիադի հետ: Համաձայն վարչության ղեկավարի` Իրանի քաաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի երկրների հետ լավ հարաբերություններ ունենալուն, իսկ այս համատեսքտում Սաուդյան Արաբիան հարևան երկիր է և իսլամական պետություն: «Տարածաշրջանի երկրների միջև հակասությունների լուծումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրների օգտին է»,-ասել է Վաեզին:

Թեգեր: Իրան, Եվրոպա, ՄԱԿ, միջուկային գործարք