Skip to main content
Աջակցություն 20 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Պատմության այս օրը ծնվել է հայազգի նշանավոր կատակերգակ Կարպ Խաչվանքյանը

Նշանավոր է նրա հերոսի՝ Կնյազի դերը «Տաքսի, տաքսի» ֆիլմում

img

Կարպ Խաչվանքյան՝ հայ ականավոր դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ծնվել է 1923թ․ հունվարի 23-ին Վրաստանի Ախալցխա շրջանում։ 1928թ․ ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Թիֆլիս։ 1941-1944թթ․ սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում, 1944-1948թթ․ աշխատել Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում, իսկ 1984-1988թ․ Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։

Հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է, բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ։

Նրա կերտած դերերից են՝ Բոնի՝ «Սիլվա», Նիկո՝ «Ատամնաբույժն արևելյան», Գուրգեն՝ «Աղբյուրի մոտ», Թոդորոս՝  «Պահանջվում է ստախոս», Կնյազ՝ «Տաքսի, տաքսի», Բապս՝ «Չառլեի մորաքույրը» և այլն։ Խաչվանքյանը հայտնի է նաև ֆիլմերում կերտած իր դերերով։

Հայազգի նշանավոր դերասանը մահացել է Երևանում 1998թ․ նոյեմբերի 23-ին՝  75 տարեկան հասակում։

 

Թեգեր: պատմության այս օրը, Կարպ Խաչվանքյան