Skip to main content
Աջակցություն 20 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին հյուրընկալվել է ՀՀ գլխավոր դատախազությունում

ԵՄ-ն պատրաստակամ է բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով օժանդակել Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումներին. Անդրեա Վիկտորի

img

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը հունվարի 22-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի  և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին: Այս մասին տեղեկատվություն է տարածել Դատախազության մամուլի ծառայությունը։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության դերակատարումը Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության համակարգի զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման գործընթացներում: Այս առումով շեշտվել է հատկապես ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նշված ոլորտների ռազմավարական բարեփոխումների հիմնական ուղղությունների ու նպատակների սահմանումը: Արմեն Հարությունյանն ընդգծել է դրանց նշանակությունը հատկապես 2018թ. տեղի ունեցած հասարակական-քաղաքական շրջադարձային փոփոխություններից հետո Հայաստանում սկսված կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի լայնածավալ բարեփոխումների լույսի ներքո:

Անդրեա Վիկտորին բարձր է գնահատել դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ՀՀ կողմից դրսևորվող հետևողականությունն ու առարկայական ձեռնարկումները՝ փոխանցելով հատկապես բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով այդ նախաձեռնություններին օժանդակելու ԵՄ-ի պատրաստակամությունը:

Իր հերթին Վասիլիս Մարագոսը նկատել է, որ ՀՀ դատախազությունն ակտիվորեն ներգրավված է ինչպես բարեփոխումների ռազմավարական ուղղությունների նախանշման, այնպես էլ իրականացման գործընթացներում:. 

Թեգեր: ՀՀ Գլխավոր Դատախազություն, ԵՄ, Եվրոպական Հանձնաժողով