Skip to main content
Աջակցություն 20 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Հայաստանն ընդգրկվել է ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունների հնգյակում

«ՏուրՍտատ» տուրիստական պորտալը կազմել է 2020 թվականին հեղինակային տուրերի, ճանապարհորդությունների և էքսկուրսիաների համար ԱՊՀ-ի ամենատարածված ուղղությունների վարկանիշը

img

«ՏուրՍտատ» պորտալը կազմել է հետխորհրդային տարածքի ամենատարածված ուղղությունների վարկանիշը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը: Վարկանիշի թոփում են նաև Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը։  Հայաստանում առավել մեծ ժողովրդականություն են վայելում Երևանը, Սևանը և Դիլիջանը։ Վարկանիշը ներկայացված է հեղինակային տուրերի շուկայի վերլուծության և հանգստի առաջարկների հիման վրա:

Հեղինակային տուրերը ճանապարհորդություններ և շրջագայություններ են ճանապարհորդության փորձագետի հետ, 5-ից մինչև 15 հոգանոց փոքր խմբում: Հեղինակային ճանապարհորդություն և տուրեր ԱՊՀ-ում առավել հաճախ նախընտրում են Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչները։ Հեղինակային շրջագայության համար զբոսաշրջիկները շաբաթական 2 անձի համար միջինը 1-ից 1,5 հազար դոլար են վճարում։

Թեգեր: Զբոսաշրջություն