Skip to main content
Աջակցություն 20 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Մեր գյուղերում ու շատ քաղաքներում ընդհանրապես գույն չկա․ Փաշինյան

ՀՀ վարչապետը համոզված է, որ պետք է ստեղծել պայմաններ՝ մարդու երջանկության համար

img

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է երեկվա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի տեսանյութը և կից գրառում արել․ «Ժողովուրդ, զգացել ե՞ք, որ մեր գյուղերում ու շատ քաղաքներում ընդհանրապես գույն չկա: Ոչ մի գույն»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 22-ին,  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի՝ երջանկության մասին հարցին, նշել է, որ այսօրվա ամենամեծ խնդիրն այն է, որ մեր բնակավայրերում գույն ընդհանրապես չկա, եթե ուշադիր նայենք հատկապես գյուղական բնակավայրերին, գորշ շենքերի հավաքածու է: 
«Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են պաշտպանված լինել, բայց մարդը չլինի երջանիկ: Պետք է ստեղծել պայմաններ՝ մարդու երջանկության համար: Մենք կարևոր ենք համարում, որ մարդու երջանկությունը քաղաքական օրակարգում դրվի որպես բարձրագույն նպատակ»,- ասել է վարչապետը:

Թեգեր: Նիկոլ Փաշինյան