Skip to main content
Աջակցություն 20 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

ԱԺ-ն ընդունեց տեղաշարժման խնդիր ունեցող կենսաթոշակառուների բանկ չներկայանալու օրինագիծը

Հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուի համար բանկ այցելելն այլևս խնդիր չէ․ ԱԺ-ն ընդունեց համապատասխան օրինագիծը

img

Ազգային ժողովն 111 «կողմ», 5 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:

Ազգային ժողովում նախագիծը ներկայացրել էր Մանե Թանդիլյանը, ում խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կենսաթոշակառուների կողմից հնչող բազմաթիվ հարցերով։

«Առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից»,- նշել էր  Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ առաջարկվում է օրենքում կատարել լրացում, ըստ որի, եթե հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից հեռահար եղանակով՝ առանց բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն:

Թեգեր: Խորհրդարան