Skip to main content
Աջակցություն 20 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Հեղափոխությունից հետո բացվել է 255 «Արմաթ» լաբորատորիա, այսինքն կրկնակիից ավելի ենք բացել․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված խնդրին

img

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված խնդրին։

««Արմաթ» լաբորատորիաների ծրագրը ՀՀ-ում սկսվել է 2014 թվականին և 2014-2017 թվականներին «Արմաթ» լաբորատորիաներին ֆինանսավորվել է 188 մլն դրամ պետական բյուջեից, իսկ ահա 2018 և 2019 թվականներին պետբյուջեից ֆինանսավորվել է 1 մլրդ 296 մլն դրամ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մինչև հեղափոխությունը, էլի 3 տարվա ընթացքում  Հայաստանում բացվել է 220 ինժեներական լաբորատորիա Հայաստանի տարածքում, իսկ հեղափոխությունից հետո բացվել է 255 «Արմաթ» լաբորատորիա, այսինքն կրկնակիից ավելի ենք բացել, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ 10 անգամ և այսօր մարդիկ մեզ մեղադրում են, թե մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում»,- նշել է վարչապետը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ շատ պարզ բան է. 

«Այսօր կա 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից և մենք ասում ենք՝ մենք հիմա պետք է մի պահ դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, և մենք պետք է խուսափենք մեկ անձից գնումներից: Այդ վերլուծությունների արդյունքում պետք է ներկայացնենք տեխնիկական առաջադրանք և սրանից հետո այդ լաբորատորիաներն իրականացնենք մրցութային կարգով: Այսինքն մենք պետք է ասենք՝ այս-այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ և հրավիրում ենք մրցույթի: Մի դեպքում՝ մի կազմակերպություն կարող է հաղթել, մյուս դեպքում՝ մեկ այլ»։

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, «Արմաթ» Լաբորատորիաներ