Skip to main content
Աջակցություն 20 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խցանվել է անցյալում․ Լենա Նազարյան

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը կոչ է արել ընդդիմությանը հրաժարվել անցյալի գործելաոճից

img

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, խոսելով հետհեղափոխական ժողովրդավար երկրի ընդդիմության ինստիտուտի մասին, նշել է, որ անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խցանվել է անցյալում:

Նազարյանի  խոսքով՝ ժողովրդավար կառավարող ուժն իսկապես լավ ընդդիմության կարիք ունի, ինչն այսօր բացակայում է, քանի որ քաղաքական ուժերը չեն հրաժարվում անցյալի գործելաոճից։

«Ցավով եմ նշում, անհուսալի կերպով անցյալի համակարգին բնորոշ ընդդիմություն է ներկայանում՝ իր մոտեցումներով, բառապաշարով, մտածելակերպով ու վախերով: Պարո՛ն Մարուքյան, ձեր ընդդիմադիրությունը դասական է ոչ թե ժողովրդավարությանը բնորոշ լինելու իմաստով, այլ դասական է հին Հայաստանի ընդդիմությանը բնորոշ լինելու իմաստով: Դուք հիմա նույն դերով եք ներկայանում, ինչպիսին մենք ստիպված էինք լինում ներկայանալ նախորդ իշխանության ժամանակ»,- ասել է ԱԺ փոխխոսնակը:

Լենա Նազարյանի համոզմամբ, ոչ միայն պետական քաղաքական համակարգն է շարժվում իներցիայով, այլև ընդդիմությունը, ինքնության ճգնաժամ է, որը բնական կլիներ նախորդ տարի, բայց ոչ այսօր։
«Նոր գործելաոճ որդեգրելով է, որ ընդդիմությունը կարող է ունենալ կարևոր ներդրում քաղաքական մշակույթի  զարգացման գործում, բարձրացնել իր կշիռն ու ազդեցությունը»,-ընդգծել է Նազարյանը։

Թեգեր: Լենա Նազարյան, Ընդդիմություն