Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անհայտ անձն արդեն վնասազերծվել է

Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով տուժածներ չկան

img

Հունվարի 23-ին, ժամը 14.45-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնի շենքում կրակոցներ են հնչել: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, բիզնես կենտրոնում բացված անհայտ անձն արդեն վնասազերծվել է։  
Նախնական տվյալներով՝ հրաձգության հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաև այլ իրավապահ մարմինների աշխատակիցներ: Այստեղ է եղել  արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը և ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Ականատեսները հայտնել են, որ գործարար կենտրոնի շենքում կրակ բացած զինված անձը պահանջել է, որ իրեն ցույց տան, թե որտեղ է գտնվում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

Թեգեր: Էրեբունի Բիզնես Կենտրոն