Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ

Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գրավի դիմաց Արա Վարդանյանին ազատ արձակելու մասին

img

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։ 

«Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր որոշում է կայացրել մերժել դատախազի բողոքը և ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը գրավի դիմաց թույլատրելի ճանաչելու մասին», – գրել է Վարոսյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ձերբակալվել էր 2018թ.հուլիսի 3-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից: Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև խոշոր չափերով յուրացման կամ վատնման համար։  2019 թ.դեկտեմբերի 4-ին Վարդանյանն ազատ է արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց:

Թեգեր: Արա Վարդանյան