Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

[ՏԵՍԱՆՅՈՒԹ] «Էրեբունի պլազա» ներխուժած զինված անձի գործողությունների արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան

Զինված անձն, ով ներխուժել էր «Էրեբունի պլազա», այժմ ոստիկանությունում է

img

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած զինված անձը, ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանություն։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Զինված քաղաքացու գործողությունների արդյուքում, վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 23-ին՝ ժամը 14.40-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

 

Թեգեր: «Էրեբունի Պլազա» Բիզնես Կենտրոն, Զինված Անձ