Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի գործողությունները պայմանավորված են ահաբեկիչների հարձակումներով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ արմատական խմբավորումների հարձակումների թիվը հասնում է օրական 60 միջադեպերի

img

Սիրիայի կառավարական ուժերը ստիպված են արձագանքել Իդլիբում ահաբեկիչների հարձակումներին և այդ պատճառով գործողություններ են իրականացնում ահաբեկչական ակտիվության չեզոքացման և այդ գոտուց բխող սպառնալիքների նվազեցման ուղղությամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Հունվարի սկզբին Իդլիբում ռուս և թուրք զինվորականները հերթական փորձն են ձեռնարկել, այսպես կոչված, լռության ռեժիմ սահմանելու համար։  Սակայն ծայրահեղական խմբավորումները կրկին անտեսել են դա և շարունակում են գնդակոծել սիրիական զորքերի դիրքերն ու մոտակա բնակավայրերը։  Հարձակումների քանակը հասնում է օրական 60 միջադեպերի։ Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են ռմբակոծել Հալեպի բնակելի թաղամասերը: Օրինակ, հունվարի 16 - ին գրոհայինները համազարկային կրակի ռեակտիվ համակարգից գնդակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը, ինչի հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել է 18 խաղաղ բնակիչ, տուժածների և զոհված սիրիացի զինծառայողների թիվը տասնյակի է հասնում», - ասել է նա:

«Այս պայմաններում կառավարական ուժերը ստիպված են արձագանքել ահաբեկիչների ագրեսիվ գործողություններին», - ընդգծել է Զախարովան: «Այդ կապակցությամբ նրանք սահմանափակ գործողություններ են իրականացնում ահաբեկչական ակտիվության չեզոքացման և Իդլիբից բխող սպառնալիքների նվազեցման ուղղությամբ»:

Դիվանագետը նշել է, որ դեէսկալացիայի գոտուց խաղաղ բնակիչների դուրս գալուն աջակցելու նպատակով երեք հումանիտար միջանցք է ստեղծվել, որոնցից հունվարի 13-ից կարողացել են օգտվել արդեն շուրջ 1,5 հազար մարդ: 

«Բայց, ցավոք, ահաբեկիչները խոչընդոտում են քաղաքացիական բնակչության դուրս գալուն, նրանք գնդակոծում են անցակետերը։ Դա հաստատում է մեր կողմից բազմիցս հնչեցված այն դիրքորոշումը, որ Իդլիբի խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ են այն ահաբեկիչները, որոնք այդպիսիք են ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից», - նշել Է Զախարովան:

Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, Սիրիայում հաջողվել է հասնել իրադրության զգալի կայունացման, սակայն լարվածության օջախները պահպանվում են: 

«Վերադառնում է խաղաղ կյանքը, Սիրիայում ընթանում է տնտեսության, սոցիալական ոլորտի վերականգնման գործընթաց։  Այդ դրական միտումը պետք է պահպանել հատկապես տարածաշրջանային բարդ իրադրության ֆոնին», - ասել Է դիվանագետը։  
«Լարվածության օջախները պահպանվում են Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող Իդլիբի տարածքներում, Եփրատ գետի արևելյան ափի մի շարք շրջաններում»:

Թեգեր: Մարիա Զախարովա, Սիրիա, Հալեպ