Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ավելացնում է իր ներկայությունն Աֆղանստանում` չնայած պաշտոնական Քաբուլի հայտարարություններին

Իսլամական պետության մարտիկների վերջնական նպատակը Մեծ Խորասանի ստեղծումն է

img

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ավելացնում է իր ներկայությունն Աֆղանստանում` չնայած պաշտոնական Քաբուլի հայտարարություններին` երկրի մի շարք շրջաններում այդ խմբավորման օջախների չեզոքացման մասին: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, հունվարի 23-ին նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ինչպես ներկայացնում է աղբյուրը, Իսլամական Պետության հենակետը Աֆղանստանի արևելքն է. այնտեղ կենտրոնացած է ավելի քան 1500 ջիհադիստ, և նոր մարտիկները գալիս են Սիրիայից և Իրաքից Պակիստանի միջով:

Մարտիկների վերջնական նպատակը Մեծ Խորասանի ստեղծումն է, որը կներառի Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածքը: Նման տեղեկատվություն է հաղորդել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Համաձայն դիվանագետի` Աֆղանտսանում կրկին գլուխ են բարձրացնում Իսլամական Պետության մարտիկները` ստեղծելով ծայրահեղականության, ահաբեկչության և թմրանյութերի առևտրի սպառնալիք:

Թեգեր: «Իսլամական Պետություն» Ահաբեկչական Խմբավորում, Աֆղանստան