Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

ԶԼՄ. Զինված քաղաքացին Արարատի մարզի 33-ամյա բնակիչ է

Պարզվել է «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրում կրակոցներ արձակած զինված քաղաքացու ինքնությունը

img

«Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրում կրակոցներ արձակած զինված քաղաքացու ինքնությունը պարզ է: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, զինված քաղաքացին Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արթուր Թորոսյանն է:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին` ժամը 14:40-ի սահմաններում, հաղորդագրություն էր ստացվել, որ կրակոցներ են հնչել «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրում:

Այնտեղ գտնվող անձանց տարհանում էին, և դեպքի վայր էին ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները։ Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ԱԱԾ աշխատակիցները՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Ոստիկանության ղեկավար կազմը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։

Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով, տեղափոխվել է ոստիկանություն։

Ինչպես հայտնել է ՀՀ Ոստիկանությունը, կրակոցների արդյունքում  տուժածներ և վնասվածք ստացած քաղաքացիներ չկային։

Դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

Թեգեր: ՀՀ Ոստիկանություն, «Էրեբունի պլազա»