Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենի օպերային պարահանդեսին․ Պապյան

Հաղթեցինք և հաղթելու ենք․ Ռուզան Մանթաշյանը Դրեզդենում կկատարի Տատյանայի արիան` Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից

img

Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք օպերային պարահանդեսին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։
Նա տեղեկացրել է, որ Մանթաշյանը կկատարի Տատյանայի արիան` Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից: 

Պապյանի խոսքով՝ բարձրաձայնելով խնդրի մասին, մենք միևնույն ժամանակ օգնեցինք գերմանացիներին վերանայելու և ուղղելու սխալը, վերականգնելու արդարությունը և փրկելու իրենց դեմքը: 

«Ի զարմանս ինձ, ոչ մի ձայն չլսվեց պաշտոնական Ադրբեջանից ի պաշտպանություն իրենց ազգակցի: Փոխարենը բազմաթիվ հայեր դարձան «հարևան» երկրի երգչի ջերմեռանդ պաշտպանը: Թվում էր, թե հայտնի երգչուհի Նետրեբկոյի թիկունքին առնվազն պետք է կանգնեին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Ռիկարդո Մուտին կամ Դանիել Բարենբոյմը: Բայց ոչ, իրենց հարգող իրական արվեստագետները չեն իջնի բարձունքից: Երկար փնտրտուքներից հետո հաջողվեց գտնել միայն մեկին՝ հայազգի Սաթի Սպիվակովային, որն էլ իր պարտքը համարեց կոչ անել հայ ժողովրդին հանգստանալ և դադարել «զառանցել»,-նշել է երգչուհին:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր սատարել են` առանձնակի շնորհակալություն հայտնելով Նարինե Աբգարյանին՝ ընդգծելով, որ հաղթեցինք և հաղթելու ենք:

Թեգեր: Ռուզան Մանթաշյան, Հասմիկ Պապյան