Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Գեղասահորդ Արթուր Դանիելյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Սա պատանի գեղասահորդի երկրորդ մեծ հաջողությունն է. անցած տարի Արթուրը երկրորդն էր գեղասահքի պատանիների աշխարհի առաջնությունում

img

16-ամյա ռուսաստանցի գեղասահորդ Արթուր Դանիելյանը 246,74 արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Ավստրիայի Գրաց քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում:

Եվրոպայի չեմպիոն է դարձել ռուսաստանցի Դմիտրի Ալիևը (272,89): Բրոնզե մեդալը բաժին է հասել վրացի գեղասահորդ Մորիս Կվիտելաշվիլիին (246,71): 
Արթուր Դանիելյանը ծնվել է Երևանում 2003 թվականի դեկտեմբերի 17-ին: 2006 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վոլգոգրադ։ 2008-ին Արթուրը սկսել է գեղասահքով զբաղվել։  Երբ Արթուրը դարձել է 12 տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ 

Այժմ Արթուրը մարզվում է Ելենա Բույանովայի և Մարինա Սելիցկայայի մոտ:
2018 թվականին Արթուր Դանիելյանը նվաճել է գեղասահքի պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալը:

Թեգեր: Արթուր Դանիելյան, Գեղասահքի Եվրոպայի Առաջնություն