Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում որոշ մասնագիտություններով սովորող և աշխատող անձանց եկամտային հարկը կվերադարձվի՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով

img

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 24-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը:

Նշենք, որ նախագիծը հեղինակել էին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Այս նախագծով առաջարկվում է կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 116 կողմ ձայնով։

Թեգեր: Աշխատող, Ուսանողներ, Եկամտահարկ