Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել

Արմեն Գասպարյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը

img

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանն ազատվել է պաշտոնից։ 
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ։

Նշենք, որ Արմեն Գասպարյանը ծնվել է 1976թ.-ին Երևան քաղաքում: Համակարգում աշխատում է 1996–ից։ Եղել է Երևան քաղաքի վարչության Մաշտոցի, այնուհետև Արմավիրի մարզային վարչության (ՄՎ) Մեծամորի, Կոտայքի ՄՎ Հրազդանի, Արարատի ՄՎ Արտաշատի, Արմավիրի ՄՎ Արմավիրի բաժնի պետ։
ՀՀ ոստիկանության պետի 2019թ. հուլիսի 22-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնում:

Թեգեր: Արմեն Գասպարյան, Երևանի Ոստիկանապետ