Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Կարո Փայլանը ներկայացվել է Խաղաղություն Նոբելյան մրցանակի

«Համշենուհի» միությունը Փայլանին նկարագրել է որպես մի անձնավորություն, որն իր կյանքը նվիրել է ինչպես հայ, այնպես էլ Մերձավոր Արևելքի այլ բնիկ ժողովուրդների ոտնահարված իրավունքների պաշտպանությանը

img

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության անդամները դիմում են ներկայացրել Նոբելյան հանձնաժողով՝ առաջարկելով Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: Այս մասին հայտնում է regionmonitor.com -ը։

«Նա խստորեն դատապարտում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, ռազմական միջամտությունը Իրաքում և Սիրիայում լայնածավալ ռազմական գործողությունները։ Այսօր նա այն եզակի մարդկանցից է, ով ստանձնել է տարածաշրջանի մարդկային արժեքները, ինչպես նաև կրոնական և էթնիկ փոքրամասնություններին պաշտպանելու պատասխանատվությունը», — ասվում է կազմակերպության նախագահ Սաիդա Օհանյանի հայտարարության մեջ:
Նշենք, որ Կարո Փայլանը 2019թ. նույնպես առաջադրվել էր Նոբելյան մրցանակի։

Թեգեր: Կարո Փայլան, Նոբելյան մրցանակ