Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

ՀՔԾ-ն պարզաբանում է ներկայացրել Հրայր Թովմասյանի փաստաբանի հայտարարության վերաբերյալ

Ի պատասխան ՀՔԾ պարզաբանմանը՝ ՍԴ նախագահի փաստաբանը տեսանյութ է հրապարակել այն մասին, որ պաշտպաններին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը, ըստ որի՝ պետք է խուզարկություն իրականացվի

img

«Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե իբր Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ Հ. Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը, ակնհայտ ապատեղեկատվություն է»: Այս մասին ասված է Հատուկ Քննչական Ծառայության պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության մեջ։

Նշվում է, որ Ա. Մակինյանի վերը նշված հայտարարությունը նպատակ է հետապնդում ընդամենը խոչընդոտել քննչական գործողութան իրականացմանը:
«Քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել  քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:  

ՀՔԾ-ն կոչ է արել Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին գործել օրենքի սահմաններում և զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ու հանրությանն ապակողմնորոշող հայտարարություններ հնչեցնելուց:
Ի պատասխան՝ Ամրամ Մակինյանը տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ պաշտպաններին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը, ըստ որի՝ պետք է խուզարկություն իրականացվի:

Թեգեր: ՀՔԾ, Հրայր Թովմասյան, Ամրամ Մակինյան