Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Խորհրդարանն ընդունեց պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու օրինագիծը

Օրինագծի նպատակն է կատարելագործել պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները

img

ՀՀ ազգային ժողովը միաձայն՝ 117 «կողմ» ձայնով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է ուժեղացնել պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի խոսքով՝ կստեղծվի միասնական տեղեկատվական շտեմարան, որը կներառի տեղեկություններ պետության կողմից տրամադրված և տրամադրվող բոլոր պետական օժանդակությունների, դրանց բնույթի, ուղղվածության, չափերի և այլ տվյալների վերաբերյալ:
Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է կատարելագործել պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները, ապահովել տրամադրվող պետական օժանդակությունների թափանցիկությունը և միջազգային պարտավորությունների կատարումը:

Թեգեր: ՀՀ Ազգային Ժողով