Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Աճել են սեփական եկամուտները. Կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը

Քաղաքային համայնքի անցյալ տարվա ընդհանուր մուտքերը կազմել են 1 մլրդ 637 մլն 835.0 հազ.դրամ

img

Հունվարի 23-ին կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը, որի օրակարգում ընդգրկված ավելի քան հինգ հարցերից ամենաառանցքայինները վերաբերում էին քաղաքային համայնքի գլխավոր ֆինանսական փաստաթղթին:

Ինչպես հաղորդում են Ստեփանակերտի քաղաքապետարանից, քաղաքային համայնքի անցյալ տարվա ընդհանուր մուտքերը պլանավորված 1805617.5 հազ.դրամի դիմաց կազմել են 1637835.0 հազ.դրամ, կատարողականը` 90.7 տոկոս:

Ի դեպ, ընդհանուր մուտքերի 30.4 տոկոսը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով հավաքագրվել է 498535.0 հազ.դրամ` պլանավորված 488984.0 հազ.դրամի դիմաց: Ըստ այդմ` կատարողականը կազմել է 102.0 տոկոս:

Ի համեմատություն 2018թ. ցուցանիշների` սեփական եկամուտները աճել են 64313.8 հազ.դրամով: Վճարման ենթակա 36565.0 հազ.դրամ գումարի նյութերը ուղարկված են դատարան:

Թեգեր: Ստեփանակարտ, Ավագանու Նիստ