Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ուկրաինայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Ուկրաինայի դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ուկրաինական հարաբերությունների ավելի խորացմանը և զարգացմանը

img

Հունվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս  մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախարար Մնացականյանը շնորհավորել է Իվան Կուլեբային՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի պատմականորեն ամուր հիմքեր ունեցող հայ-ուկրաինական հարաբերությունների ավելի խորացմանը և զարգացմանը:    

ԱԳ նախարարը և դեսպանը բարձր են գնահատել Ուկրաինայի  հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող տեղի հայ համայնքի դերը՝ որպես կամրջող օղակ երկու երկրների միջև  բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Երկուստեք ուղենշվել են հայ-ուկրաինական քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: 

Կողմերը կարևորել են նաև համագործակցության խորհրդարանական հարթակը և  համոզմունք հայտնել, որ երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերը կնպաստեն հայ-ուկրաինական միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը:

Թեգեր: Հայաստան, Ուկրաինա, Զոհրաբ Մնացականյան