Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Բորելը հաստատել է, որ Միջուկային գործարքի վերաբերյալ համատեղ հանձնաժողովի նիստը տեղի կունենա փետրվարին

Գործողությունների համատեղ համապարփակ պլանի բոլոր մասնակիցները իրենց վճռականությունն են արտահայտել՝ պահպանելու համաձայնագիրը

img

Իրանական միջուկային նախագծի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակից-երկրների ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա փետրվարին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:

Բորելն ընդգծել է, որ Համապարփակ պլանի բոլոր մասնակիցները իրենց վճռականությունն են արտահայտել պահպանելու համաձայնագիրը, որը համապատասխանում է բոլորի շահերին։

The Wall Street Journal-ը ավելի վաղ հաղորդել էր, որ հանդիպումը կկայանա փետրվարի երկրորդ կեսին։

Թեգեր: Իրան, Ժոզեպ Բորել