Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Անցած տարում ԱՀ առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 6 մլրդ 923  մլն դրամ

ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հանդես է եկել ամփոփիչ մամուլի ասուլիսով

img

2019 թ. Արցախի Հանրապետության  առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 6.923,4 մլն դրամ: Այս մասին հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:

ԱՀ առողջապահության նախարարը իրազեկել է, որ 2019 թ. շահագործման է հանձնվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքը, որը հագեցած է բժշկական սարքավորումներով, պարագաներով ու անհրաժեշտ գույքով։

Բարեգործական հիմունքներով վերանորոգվել ու արդիական բժշկական սարքավորումներով համալրվել է Հադրութի շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքը։

Պետական միջոցներով վերանորոգվել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի շենքի շուրջ 1000 քառ. մետր մակերեսով երկրորդ հարկը՝ մանկաբարձական բաժանմունքի ծննդաբերական բլոկը, հետծննդաբերական հիվանդասենյակները, նորածնային բաժանմունքը և համալրվել համապատասխան գույքով։

Արայիկ Բաղրյանը նշել է, որ 2019 թ. աշխատանքի է ուղեգրվել 24 բժիշկ մասնագետ, որից 7-ը՝ պետական նպատակային ուսումնառություն անցած շրջանավարտներ։

Նախարար Բաղրյանը ընդգծել է, որ բժիշկ-մասնագետները մասնագիտական որակը բարձրացնելու նպատակով պարբերաբար վերապատրաստվում են Հայաստանի Հանրապետության ու արտասահմանյան տարբեր երկրների կլինիկաներում:
Կազմակերպվել են նաև մի շարք սեմինարներ ու գիտաժողովներ:

Որպես ոլորտի 2019 թվականի կարևոր ձեռքբերում, նախարար Բաղրյանը առանձնացրել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդնումը։ Այն կարգավորել է քաղաքացիների հոսքերը՝ հերթագրման գործընթացը համակարգի միջոցով, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող ծառայությունների ֆինանսավորման մեխանիզմները։

Նախարարն ընդգծել է, որ 2019 թվականին, ընդհանուր առմամբ բարեգործական հիմունքներով ԱՀ առողջապահության նախարարությանն է տրվել 544 մլն դրամ արժեքով դեղորայք ու բժշկական նշանակության ապրանքներ։
 

Թեգեր: Արայիկ Բաղրյան, ԱՀ առողջապահության նախարարություն