Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

ՀՀ վարչապետի անդրադարձը՝ զինծառայողներին բնակարաններով ապահովվելու խնդրին

Զինթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար 2018-2019 թվականներին հատկացվել է ավելի քան 8 մլրդ դրամ․ Նիկոլ Փաշինյան

img

Այսօր՝ հունվարի 25-ին Կապանում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։

ՀՀ վարչապետը ներկայացրել է 100 փաստ Նոր Հայաստանի մասին։ Այս ցուցակում առանձին անդրադարձ է եղել պաշտպանության ոլորտին՝ մասնավորապես զինծառայողներին բնակարաններով ապահովվելու խնդրին։

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ սահմանամերձ բնակավայրեր ունեցող ՀՀ մարզերի նախկին զինծառայողներին անհատույց կերպով բնակարաններով ապահովելու ծրագրով թվով 80  նախկին զինծառայողների տրամադրվել է բնակարանների գնման վկայագիր՝ ընդհանուր 554,4 մլն  դրամի չափով։ Կառավարությունը ևս 2 մլրդ 920 մլն դրամ է հատկացրել զինվորականների համար բնակարաններ գնելու նպատակով։

Այդ գումարի շրջանակներում 248 բնակարան կգնվի  զինվորական ծառայության ընթացքում  որպես  բնակարանային  պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, բնակարան չստացած, բնակհաշվառման  հերթում ընդգրկված, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած զինծառայողների համար։

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ ՊՆ բնակարանաշինության ծրագրով  շահագործման է հանձնվել 3 բնակելի շենք Գորիսում՝ 20 բնակարան, Սիսիանում ՝ 28 բնակարան և Վայքում ՝ 44 բնակարան։

Ամփոփելով իր խոսքը զինվորականներին բնակարաններ հատկացնելու վերաբերյալ՝ Փաշինյանը նշեց․ «Զինթոշակառուների  բնակարանային կարիքները հոգալու համար ընդհանուր առմամբ  2018-2019 թվականներին հատկացվել է  ավելի քան 8 մլրդ դրամ։ Ծրագրի իրականացումը ընթացքի մեջ է»։

Թեգեր: Զինված ուժեր, Բնակարաններ, Նիկոլ Փաշինյան