Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Ծնելիության խրախուսման ծրագիրը կլինի շարունակական

2020 թվականի ընթացքում 6 անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50000 դրամից դառնալով 300000 դրամ․ ՀՀ վարչապետ

img

Այսօր՝ հունվարի 25-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ Այն մեկնարկել է 100 փաստով՝ Նոր Հայաստանի մասին՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ։

Նիկոլ Փաշինյանն առանձին անդրադարձ է կատարել Առողջապահության ոլորտին և մասնավորապես ծնելիության խրախուման պետական քաղաքականությանը։

Նա նշել է, որ 2020 թվականի հուլիսի 1-ից գործելու են  ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։

«2020 թվականի ընթացքում 6 անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50000 դրամից դառնալով 300000 դրամ։ Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300000  դրամ, նախկին 150000-ի փոխարեն։ 2020 թվականի հուլիսի 1-ից  մինչև երկու տարեկան երեխայի  խնամքի նպաստի չափը 18000 դրամի փոխարեն սահմանվել է 26500 դրամ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում անդրադարձ կա նաև խնամքի նպաստներին․ «Գյուղական բնակավայրերում բնակվող ծնողի համար 2020 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է նշանակել հավելյալ խնամքի նպաստ, որը կկազմի 26500 դրամ։ Այսինքն՝ գյուղական բնակավայրերում  բնակվող և միաժամանակ վարձու  աշխատող  հանդիսացող ծնողին, եթե նա գտնվի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կնշանակվի խնամքի նպաստ՝ որպես վարձու աշխատող՝ 26500 դրամ  և որպես գյուղական բնակավայրում բնակվող՝ 26500 դրամ, ընդհանուր առմամբ շահառուն կստանա 53000 դրամ»։

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, Ծնելիության Խրախուսում