Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը Ղարաբաղի հարցում

ՀՀ վարչապետը երաշխավորեց, որ եթե ՀՀ ու Արցախի ժողովուրդը ու ղեկավարությունն ասեն, թե նախկինների թողած ժառանգությունը Արցախյան խնդրի կարգավորման հարցում իրենց համար ընդունելի է, ինքը դա հետ կբերի բանակցային սեղան

img

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական մամուլի ասուլիսի ժամանակ  անդրադարձել է մամուլում առկա այն դիտարկումներին, թե Կառավարությունն Արցախի հարցում ոչ հայանպաստ քաղաքականություն է վարում և, եթե Ղարաբաղում ընտրի այնպիսի նախագահ, ով դեմ չի լինի  ՀՀ իշխանություններին՝ սպառնալիք  կստեղծվի Արցախի համար։ Շահարկումներին վերջ տալու համար՝ վարչապետը ներկայացրել է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը  Արցախյան հարցում, որը նախկինների կարծիքով  իշխանությունը  գնալով կորցնում է։

Վարչապետը ներկայացրեց երեք հիմնական պարբերություն․

«Պարբերություն 1.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են, այնպես, ինչպես նրանք կապված են միմյանց հետ.
Յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։

Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։

Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում։
Դրացիական համագործակցության վերականգնում։
Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում։

Պարբերություն 2.

Վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են 1-ին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքներ, այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող  զինված ուժերը։ Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ։

Պարբերություն 3.

Միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչ վերջնական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»։

Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝  եթե ՀՀ-ն, Արցախի ժողովուրդը ու ղեկավարությունն ասեն, թե նախկինների թողած ժառանգությունը Արցախյան խնդրի կարգավորման հարցում  իրենց համար ընդունելի է, ինքը հետ կբերի այն բանակցային սեղան։

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, Ղարաբաղյան հակամարտություն